Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԱՄՆ-ը անցնում է ձմեռային ժամանակի

ԱՄՆ-ը անցնում է ձմեռային ժամանակի
02.11.2014 | 12:33

ԱՄՆ-ը այսօրվանից կանցնի ձմեռային ժամանակի՝ ժամը 02:00-ին ժամացույցի սլաքները հետ տանելով մեկ ժամով: Ժամանակը չի փոխվի Արիզոնայում, Հավայան կղզիներում, Պուերտո-Ռիկոյում, Վիրջինյան կղզիներում, Հյուսիսային Մարիանյան կղզիներում և Ամերիկյան Սամոայում: Այնտեղ մշտապես գործում է կայուն ժամանակ:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ